Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամանորը լուրջ սթրես է օրգանիզմի համար

Ամանորը  լուրջ սթրես է օրգանիզմի համար
19.12.2014 | 12:10

«Ամանորը մեր տոներից ամենաբիրտն է, որ բացարձակ չի խնայում մեր օրգանիզմը` 10-13 օր շարունակ սթրեսի ենթարկելով այն»,- նման կարծիք է հայտնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նրա խոսքով` տարատեսակ սնունդը, սնվելու գրաֆիկի խախտումը, խմիչքի չարաշահումը բացասաբար են անդրադառնում գրեթե բոլոր օրգան համակարգերի վրա, որոնք իրենց դրսևորումները կարող են գտնել նաև մաշկի վրա:
Կարեն Վարդանյանը խորհուրդ է տալիս օգտագործել հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն, որոնք վիտամիններով հարուստ են (վիտամինները իմունային համակարգի ոչ անմիջական խթանիչներ են): Խորհուրդ է տրվում նաև մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել` ջրազրկումից խուսափելու համար:
«Հետխորհրդային և ներկայիս ռուսական դիետաների մասին խոսել չեմ ուզում, որ արգելում են կծու, թթու, աղի, քաղցր, կարմիր և այլ ուտեստները,- հավելեց մաշկաբանը:- Անհասկանալի է, ինչո՞ւ կարմիր խնձոր չի կարելի, կանաչը կարելի է, կամ ինչու կծու-թթուն բոլորն են անխտիր արգելում: Իհարկե, եթե կան ալերգիկ դրսևորումներ՝ պայմանավորված այս կամ այն սննդամթերքով, բուժման լավագույն գրավականներից մեկը ալերգենի ազդեցության դադարեցումն է, այսինքն՝ տվյալ սննդի օգտագործման սահմանափակումը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ